Երեւան,Փետրվարի 15, 2013 (English) – Այսօր առավոտյան ԵԱՀԿ Խորհրդարանական ընտրական դիտորդական արաքելությունը ղեկավարելու նպատակով Երեւան ժամանած Տոնինո Պիցուլան շեշտեց դիտորդերի կարեւոր դերը ընտրական գործըթացում:
«Ուրախ եմ այս կարեւոր եւ հետաքրքրական պահին Հայաստանւմ լինելու համար »,- ասաց պարոն Պիցուլան: «Միջագային դիտորդները մեծ դեր ունեն, քանի որ այս նախագահական ընտրությունները վճռորոշ են Հայաստանի եւ նրա շարունակական ժողովրդավարական զարգագման համար: Երկրին եւ նրա բոլոր քաղաքացիններին մաղթում եմ հաջողություն Երկուշաբթի օրը»:
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի առաքելությճունը բաղկացած է ավէլի քան 30 դիտորդներից Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի 15 երկրներից, ովքեր արդեն երկրում կլինեն, երբ Երկուշաբթի՝ Փետրվարի 18 ին, ընտրողները գնան դեպի ընտրատարածքներ:
Նախքան ընտրությունների օրը դիտարկում իրականացնելըշ խորհրդարանականները թեկնածուների, հասարակական կազմակերպությունների միջազքային փորձագետների հետ ճեպազրուց կունենան Երեւանում :
«Իմ ընկեր խորհրդարանականները եւ եսշ հիմնվելով մեր ընտրական փորձի ու փորձառնության վրա, օգնելու ենք ամբողջական գնահատական տալ այն բանին, թե ինչքանով են համապատասխանում այս նախագահական ընտրությունները Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորություններին»:
Նշանակակված լինելով ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլիորիի կողմից՝ Տոնինո Պիցուլան, Խորվաթիայի նախկին արտգործ նախարարը, կղեկավարի Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակությունը: Փետրվարի 19-ին Պիցուլան ԵԱՀԿ ԽՎ անունից կներկայացնի հետընտրական հայտարարությունը:
«Առողջ ժոզովրդավարության հաստատումը Հայաստանում կարեւոր է ավէլի լայն տարածաշրջանի կայունության համար, հաշվի առնելով երկրի ունեցած ստրատեգիական դիրքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ», ասել է Պիցուլան : Հուսով ենք որ Հայաստանի ընտրական գործընթացը հետեւելու է երկրի ստանձնած ԵԱՀԿ պարտավորվածություններին, եւ մենք պատրաստ ենք ազնվորեն եւ ճշտորեն գնահատլու այն ընտրություններից հետո:
Խորհրդարանականները կօգնեն ամբողջական գնահատական կազմելու ընտրությունների արդարության վերաբերյալ, եւ թե արդյոք երկիրը հետեւել է արդար ընտրություններ անցկագնելու իր պարտավորվածություննրին, ինչպես հաստատված է 1990 Կոպենհագենի փաստաթղթում: