ԵՐԵՎԱՆ, 2013 թվականի փետրվարի 19
Փետրվարի (
English
) 18-ի հայաստանյան նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից. այսoր հայտարարությամբ եզրակացրեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:
Համաձայն դիտորդների' քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը:
«Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից», - հայտարարեց Տոնինո Պիցուլան' ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը: «Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները' դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն»:
Ըստ դիտորդների' ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է խաղաղ և լավ կազմակերպված: Դիտորդներն ասացին, որ ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարևոր միջոցառումներ, նաև' քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր արձանագրելով: Այդուհանդերձ, առաքելությունը նկատել է, որ, մասնավորապես տեղական մակարդակով, հստակ չէր գործող նախագահի քարոզչական ակտիվիստների և պետական կառույցների տարանջատումը: Սա ներառում էր վարչական ռեսուրսների սխալ օգտագործում և ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և քարոզարշավի միջոցառումներին:
Լրատվական ծածկույթը թույլ տվեց ընտրողներին տեղեկանալ քարոզարշավի մասին: Սակայն դիտորդները նշեցին, որ մի քանի ազդեցիկ կուսակցությունների' թեկնածու չառաջադրելու որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի և վստահության պակասի:
Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն դիտորդները նկատեցին, որ անձնագրերի թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր: